Ներդրում կատարեք անշարժ գույքի ոլորտում Green Residential Park-ի հետ միասին

Ձեր վստահելի կառուցապատողը

Green Residential Park-ի մասին

Green Residential Park ընկերությունը կառուցապատման ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 2010թ.-ին՝ մասնագիտանալով ինչպես կոմերցիոն, այնպես էլ բնակելի շենքերի կառուցապատման մեջ։

Այն  Հայաստանում միջազգային Wyndham Hotels and Resorts բրենդի բացառիկ ներկայացուցիչն է:

Մենք կառուցում ենք ոչ միայն շենքեր, այլև ստեղծում ենք շքեղ հյուրանոցներ ապրելու, հանգստի և հաջողակ բիզնեսի համար՝ համապատասխանելով որակի  համաշխարհային ստանդարտներին։

Ի՞նչ ենք մենք առաջարկում

Ներդրումներ

15%+ տարեկան շահութաբերությամբ

Հյուրանոցներ

Միջազգային բրենդից

Signature Club

Գնորդների փակ ակումբ, որը տալիս է բազում առավելություններ

RCI

Հանգստի համար հյուրանոցային համարների փոխանակման առաջին ցանցը աշխարհում

Մեր նախագծերը

Wyndham Grand Tsaghkadzor
Առաջին ներդրումային հյուրանոցը Հայաստանում Wyndham Hotels & Resorts միջազգային բրենդի կողմից։ Հյուրանոցը կհամապատասխանի համաշխարհային ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին։
Ramada Dilijan
Մեր առաջիկա նախագծերի շարքին է պատկանում Ramada Dilijan-ը , որն իր հյուրերին առաջարկելու է ժամանակակից հարմարություններ և բարձրակարգ սպասարկում:
Dolce Sevan
Dolce Sevan-ը մեր նախագծերից մեկն է, որը կառուցվելու է Սևանի ափին։ Հյուրանոցը իր ապագա այցելուներին խոստանում է զարմացնել իր հիասքանչ տեսքով և սպասարկման բարձր մակարդակով։
Grand Yerevan
Grand Yerevan-ը դասվում է մեր առաջիկա նախագծերի շարքին, որը կառուցվելու է անմիջապես Երևանի սրտում։ Ապագա հյուրերի համար ապահովելու է ժամանակակից հարմարություններ և շքեղ ու հյուրընկալ մթնոլորտ:
Baghyan
Baghyan-ը պրեմիում դասի շենք է, որն արդեն իսկ շահագործման է հանձնվել։ Այն բնակիչներին առաջարկում է բարձրակարգ հարմարություններ և բացառիկ կենսապայմաններ:
Buzand
Buzand-ը Երևանի ամենահայտնի շենքերից մեկն է, որը հայտնի է իր նրբաճաշակ դիզայնով և բարձրակարգ հարմարություններով։ Այն համադրում է էլեգանտությունը և հարմարավետությունը՝ դարձնելով այն կատարյալ ընտրություն բարձրաճաշակ բնակիչների համար։

Wyndham Hotels and Resorts

Wyndham Hotels & Resorts-ը գրեթե կես դար միշտ եղել է համաշխարհային լավագույն հյուրանոցային ցանցերի հնգյակում, հյուրանոցային ցանցը ներկայացված է աշխարհի շուրջ 95 երկրներում  և ունի 9300 հյուրանոց։ Ցանցը ունի 25 անուն բրենդ՝ էկոնոմ դասից մինչև Luxury դաս։

Շուրջ 2 տարի Green Residential Park – ը բանակցում էր միջազգային խոշորագույն ցանցերի հետ և, ի վերջո , 2022թ․-ին ստորագրվեց պայմանագիր աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցի՝ Wyndham hotels and Resorts ամերիկյան ընկերության հետ։

Մեր մասին

Wyndham Grand Tsaghkadzor –ը լինելու է միակ միջազգային ատանդարտներին համապատասխանող, ժամանակակից 5 աստղանի հյուրանոցը Հայաստանում։

Հյուրանոցը ներկայումս ակտիվ շինարարության փուլում է։ Հյուրանոցի կառուցման համար օգտագործվում է բարձր որակի շինանյութ, իսկ վերանորոգումը և կահավորումը իրականացվելու է միջազգային ամենաբարձր որակի սերտիֆիկատներին համապատասխան։

Նախնական պլանավորված էր կառուցել ընդհամենը մեկ հյուրանոց, սակայն բրենդի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց , որ բացի Ծաղկաձորից կկառուցվի ևս 3 հյուրանոց Երևանում, Դիլիջանում և Սևանում։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Ինչպե՞ս ներդնել

Գնել ապարտամենտներ

Հանձնել այն հյուրանոցի  կառավարմանը

Սատանալ 5-15% տարեկան եկամուտ՝ կախված ապարտամենտի արժեքից

Սկսեք ձեր ճանապարհորդությունը նորարար ներդրումների աշխարհում