Wyndham Hotels & Resorts-ը հյուրանոցային բիզնեսի համաշխարհային առաջատարներից է: Wyndham Hotels & Resorts-ը ներկայացված է աշխարհի շուրջ 95 երկրներում և ունի 9300 հյուրանոց։ Ցանցը ունի 25 անուն բրենդ՝ էկոնոմ դասից մինչև Luxury դաս։
Wyndham Hotels & Resorts բրենդն ավելի քան 40 տարի է, ինչ գոյություն ունի։ Այն հիմնադրվել է 1981 թվականին և այդ ժամանակից ի վեր դարձել է ոլորտի առաջատարներից մեկը: Այս ընթացքում ընկերությունը կուտակել է հարուստ փորձ՝ որակյալ ծառայությունների մատուցման և ամբողջ աշխարհում հյուրանոցային ցանցի զարգացման ոլորտում: Այսօր բրենդը ներառված է աշխարհի ամենահաջողակ հյուրանոցային ընկերությունների լավագույն հնգյակում:
Համաշխարհային հսկա Wyndham Hotels & Resorts-ը, տրամադրում է բացառիկ հնարավորություն՝ ներդրումներ կատարելու անշարժ գույքի մեջ՝ արդեն ճանաչված և հայտնի բրենդի ներքո:
Green Residential Park-ը Հայաստանում բրենդի ներկայացուցիչն է և ունի բացառիկ իրավունք՝ կառուցելու հյուրանոցներ այս ցանցի շրջանակներում:
Այսօր, Wyndham Hotels & Resorts-ի հետ համագործակցությամբ, Green Residential Park-ը առաջարկում է լավագույն պայմանները Հայաստանում ներդրումային անշարժ գույքի ոլորտում:
Շնորհիվ իր հայտնի անվան և համաշխարհային լայն տարածման՝ ընկերությունը ապահովում է հաճախորդների կայուն հոսք և բարձրացնում է վստահությունը ներդրողների շրջանում։ Wyndham Hotels & Resorts-ի ապարտամենտների մեջ ներդրում կատարելը խոստումնալից որոշում է՝ հաշվի առնելով ընկերության լայն տարածվածությունը ու երկարատև հաջողության պատմությունը։
2024 © Green Residential Park. All rights reserved.