Մեր մասին

Green Residential Park-ի պատմությունը և թե ինչպես ենք մենք ստեղծում հաջողակ զարգացումային նախագծեր

Green Residential Park

Green Residential Park ընկերությունը կառուցապատման ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 2010թ.-ին՝ մասնագիտանալով ինչպես կոմերցիոն, այնպես էլ բնակելի շենքերի կառուցապատման մեջ։

Անշարժ գույքից հյուրանոցային բիզնես

2019թ.-ին ընկերության տնօրենների խորհրդի բուռն քննարկման արդյունքում ծնվեց մի պրոեկտ, որը նորամուծություն է Հայաստանում կառուցապատման ոլորտի համար։ Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ ընկերությունը եկավ այն եզրահանգման, որ կառուցապատման բնագավառում անհրաժեշտություն կա բրենդավորված ապարտամենտներ կառուցելու և  որպես ներդրումային գույք վաճառելու համար։

Green Residential Park-ի և Wyndham Hotels & Resorts - ի համագործակցությունը

Որոշում կայացվեց Հայաստանում կառուցել առաջին միջազգային 5 աստղանի Հյուրանոցային համալիրը, որի ապարտամենտները ենթակա կլինեն վաճառքի։ Շուրջ 2 տարի Green Residential Park-ը բանակցում էր միջազգային խոշորագույն ցանցերի հետ և, ի վերջո , 2022թ․-ին ստորագրվեց պայմանագիր աշխարհի ամենամեծ հյուրանոցային ցանցի՝ Wyndham Hotels and Resorts ամերիկյան ընկերության հետ։

Հեղափոխում ենք Ծաղկաձորի զբոսաշրջության ոլորտը

Այսպիսով, որոշվեց կառուցել ամենաբարձր դասի հյուրանոց, որը ստացավ Wyndham Grand Tsaghkadzor անունը։ Հյուրանոցի կառուցման վայրը նույպես պատահական չէ ընտրված, քանի որ Ծաղկաձորը համարվում է ամենազրգացած զբոսաշրջային կենտրոնը ՀՀ-ում, մշտապես առկա է վճարունակ բարձր պահանջարկ, Wyndham Grand Tsaghkadzor –ը լինելու է միակ միջազգային ատանդարտներին համապատասխանող, ժամանակակից 5 աստղանի հյուրանոցը։

Ներդրումների վերելքը Հայաստանում

Հայաստանում ստեղծվել է առաջին ներդրումային հյուրանոցի նախագիծ միջազգային Wyndham ցանցի միջոցով, որը ապահովելու է կայուն պասիվ եկամուտ գնորդների համար։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Կապ մեզ հետ

Ձեր շքեղ կյանքի սկիզբը՝ միայն մեկ քլիքի օգնությամբ